Իսպանական գրանդը կփորձի ձեռք բերել Ռոդրիին

Իսպանական գրանդը կփորձի ձեռք բերել Ռոդրիին

24/07/2025 - 00:34

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարող է վերադառնալ հայրենիք, գրում է As-ը։

Մադրիդի «Ռեալն» արդեն այս ամռանը կփորձի ձեռք բերել իսպանացի ֆուտբոլիստին ու մտադիր է նրա տեղափոխության համար տրանսֆերային պատուհանի փակման օրորին շահավետ առաջարկ անել «քաղաքաբնակներին»։

«Արքայական» ակումբը ձախողելու դեպքում ծրագրում է հաջորդ ամռանը փորձել գնել 29-ամյա կիսապաշտպանին, երբ նրա ու «Սիթիի» միջև պայմանագրի ավարտին մնալիս կլինի 1 տարի։

«Ռեալը» այժմ պատրաստ է Ռոդրիի տրանսֆերի համար վճարել 100 միլիոն եվրո։ «Սերուցքայինները» հուսով են, որ առաջարկը կհետաքրքրի անգլիական գրանդին, քանի որ ակումբում ծանր վնասվածքից հետո վստահ չեն, որ ֆուտբոլիստը նախկին մարզավիճակին կվերադառնա։

Բացի այդ, հաջորդ ամռանը Ռոդրիի հրաժարագինը կարող է նվազել մինչև 60-80 միլիոն եվրոյի։

Ռոդրին իսպանական ակումբներից հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում» և «Վիլյառեալում», իսկ «Մանչեսթեր Սիթիում» է 2019 թ. հուլիսից, 265 խաղում 26 գոլ է խփել, կատարել 32 ասիստ։ Նա «Ոսկե գնդակի» գործող դաենեկիրն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023