Իսպանական ակումբները հետաքրքրված են Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստի ծառայություններով

Իսպանական ակումբները հետաքրքրված են Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստի ծառայություններով

20/12/2024 - 16:07

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արթուր Մելոն հայտնվել է իսպանական Լա լիգան ներկայացնող ակումբների ուշադրության կենտրոնում։

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ բրազիալցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վիլյառեալը», «Բետիսը» և «Վալենսիան»։ Այդ ակումբները պատրաստ են վարձակալել 28-ամյա կիսապաշտպանին։

Արթուրի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Յուվենտուսին», որի կազմ «Բարսելոնայից» տեղափոխվել է 2020 թ. սեպտեմբերի 80 մլն եվրոյով։ Այդ ժամանակ կողմերը փոխանակում են իրականացրել. «բալուգրանայի» կազմն էլ համալրել էր Միրալեմ Պյանիչը։

Բրազիլացին թուրինյան գրանդում 63 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։ 2022/23 մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է «Լիվերպուլում», բայց դաշտ է դուրս եկել ընդամենը 1 անգամ։ Նախորդ մրցաշրջանում Արթուրը նույն հիմունքներով հանդես է եկել «Ֆիորենտինայում»` 48 խաղում դառնալով 2 գոլի ու 4 ասիստի հեղինակ։

Նշենք, որ Արթուրը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2018-2020 թթ., մասնակցել 72 հանդիպման, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանը 2018-2022 թթ. հրավիրվել է նաև Բրազիլիայի ազգային հավաքական։ Նա «Պենտակամպիոնների» կազմում 22 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 1 անգամ, նույնքան անգամ էլ օգնել է աչքի ընկնեն խաղընկերները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023