Diaro Gol. «Իսկոն ու Ռամոսը վիճել են և չեն շփվում միմյանց հետ»

Diaro Gol. «Իսկոն ու Ռամոսը վիճել են և չեն շփվում միմյանց հետ»

28/12/2020 - 11:44

Ինչպես հաղորդում է Diario Gol-ը, «Ռեալի» կիասպաշտպան Իսկոյի ու խաղընկերների միջև հարաբերությունները վատթարացել են։

Աղբյուրը փաստում է, որ «սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսը մի քանի անգամ իր դժգոհությունն է հայտնել Իսկոյի գործողությունների մասին խաղերի և պարապմունքների ժամանակ, որից հետո իսպանացիներն այլևս չեն շփվում։

Նշվում է նաև, որ Ռամոսին պաշտպանել են թիմի մյուս ֆուտբոլիստները․ նրանք կարծում են, որ «Ռեալը» պետք է վաճառի Իսկոյին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 29-ամյա կիսապաշտպանը ցանկանում է լքել ակումբը, սակայն մինչ այժմ նա ոչ մի առաջարկ չի ստացել։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023