Իսկոն շարունակում է փայլել. «Բետիսը» ֆանտաստիկ comeback արեց «Լեգանեսի» դեմ խաղում 🎥

Իսկոն շարունակում է փայլել. «Բետիսը» ֆանտաստիկ comeback արեց «Լեգանեսի» դեմ խաղում 🎥

16/03/2025 - 19:47

Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բետիսը» մրցակցի դաշտում մրցեց «Լեգանեսի» դեմ։

«Լեգանեսն» առաջին խաղակեսում Դանի Ռաբայի դուբլի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում Սևիլիայից ժամանած հյուրերը կարողացան ֆանտաստիկ comeback անել։

Անդալուզյան ակումբը բեկեց հանդիպման ընթացքն ու հաղթեց 3:2 հաշվով։ Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմից կրկին փայլեց Իսկոն, որը գոլ խփեց ու ասիստ կատարեց։ «Բետիսից» մեկական անգամ էլ աչքի ընկան Սեդրիկ Բակամբուն և Կուչո Էրնանդեսը։

32-ամյա Իսկոն Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 13 խաղում խփել է արդեն 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

«Բետիսը» 44 միավորով 6-րդն է, «Լեգանեսը» 27 միավորով` 18-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023