Իսլանդիան քարը քարի վրա չթողեց Լիխտենշտեյնին` ջախջախելով մրցակցին🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Իսլանդիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Լիխտենշտեյնի դեմ։
«Վիկինգները» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։
Արնար Վիդարսոնի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արոն Գունարսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դավիդ Քրիստիաուն Օլաֆսոնը, Հակոն Արնար Հարալդսոնը, Անդրի Գուդյոնսենը և Միքայել Էգիլ Էլերտսոնը։
Այս հաղթանակից հետո Իսլանդիան J խմբում վաստակեց 3 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Լիխտենշտեյնն իր ակտիվում դեռևս միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Նշենք, որ այս խմբում կկայանա ևս երկու հանդիպում.
Լյուքսեմբուրգ – Պորտուգալիա
Սլովակիա – Բոսնիա և Հերցեգովինա
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրի Գուդյոնսեն, Արնար Վիդարսոն, Արոն Գունարսոն, Դավիդ Քրիստիաուն Օլաֆսոն, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Իսլանդիայի հավաքական, Լիխտենշտեյնի հավաքական, Հակոն Արնար Հարալդսոն, Միքայել Էգիլ Էլերտսոն