Իսլանդիայի հավաքականում 15 հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը տեղափոխվեց Նոա
«Նոան» պայմանագիր է կնքել իսլանադացի պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի փոխչեմպիոնի կազմը համալրել է հունական ՕՖԻ ակումբից, որի կազմում 61 խաղում խփել է 2 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
Թորարինսոնը խաղացել է նաև շվեդական «Նորչոպինգ», դանիական «Նորշելանդ», «Օլբորգ», նորվեգական «Սպարսբորգ», «Ռուսենբորգ» ակումբներում, ինչպես նաև ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթիում»։
Պաշտպանը 15 հանդիպում է անցկացրել Իսլանդիայի հավաքականում` կատարելով 1 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գունդունդուր Թորարինսոն, Իսլանդիայի հավաքական, Նոա, տրանսֆերներ