Իռլանդիայի հավաքականը նույնպես կորուստներ ունի 📸
Իռլանդիայի հավաքականը նույնպես կորուստներով է մոտենում ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարիառաջիկա հանդիպումներին, հայտնում է «կանաչ բանակի» մամուլի ծառայությունը։
Իռլանդացիների նախնական հայտացուցակից դուրս են մնացել Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» եզրային կիսապաշտպան Կալում Օ’Դաուդան և անգլիական «Իպսվիչ Թաունի» հարձակվող Սեմի Սմոդիչը։
Նրանց փոխարեն հավաքականի գլխավոր մարզիչ Հելմիր Հադլգրիմսոնը հրավիրել է շոտլանդական «Դանդի Յունայթեդի» եզրային պաշտպան Ուիլ Ֆերին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում հոկտեմբերի 14-ին Դուբլինում կմրցի Իռլանդիայի դեմ։
Մինչև այդ հոկտեմբերի 11-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Բուդապեշտում կհանդիպի Հունգարիային։ Իռլանդիան նույն օրը հյուրընկալվելիս կմրցի Պորտուգալիայի հավաքականի դեմ։
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Իռլանդիա-Հայաստան, Իռլանդիայի հավաքական, Կալում Օ'Դաուդա, Հայաստանի-հավաքական, Հեյմիր Հադլգրիմսոն, Մունդիալ-2026, Սեմի Սմոդիչ