Իպսվիչ Թաունը 8236 օր անց հաղթանակ տարավ ԱՊԼ-ում` առավելության հասնելով Տոտենհեմի նկատմամբ 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունը» մրցակցի դաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «Իպսվիչը» կարողացավ խոշոր անակնկալ մատուցել և հաղթել 2:1 հաշվով։
Հյուրերին հաղթանակ պարգևեցին Սեմի Շմոդիքսն ու Լիամ Դելափը, իսկ լոնդոնյան ակումբից աչքի ընկավ Ռոդրիգո Բենտանկուրը։
Կիրան Մաքենայի գլխավորած թիմը Անգլիայի ընթացիկ առաջնությունում առաջին հաղթնակը տարավ, վաստակեց 8 միավոր և բարձրացավ 17-րդ տեղ։ «Տոտենհեմը» 16 միավորով 10-րդն է։
Վերջում ավելացնենք, որ «Իպսվիչը» Պրեմիեր լիգայում նախորդ հաղթանակը տարել էր 2002 թ. ապրիլի 24-ին, երբ 1:0 հաշվով առավելության էր հասել «Միդլսբրոյի» նկատմամբ։ Այդ պահից անցել է 8236 օր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Իպսվիչ Թաուն, Լիամ Դելապ, Կիրան Մաքենա, Ռոդրիգո Բենտանկուր, Սեմի Շմոդիքս, Տոտենհեմ