Իպսվիչ Թաունը 22 տարի անց նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր 🎥
Ավարտվեց Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի, 2023/24 մրցաշրջանը, որի վերջին` 46-րդ տուրում «Իպսվիչ Թաունը» սեփական մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»։
Այդ հաղթանակի շնորհիվ Կիրա Մաքենայի թիմը վաստակեց 96 միավոր, զբաղեցրեց երկրորդ տեղը և 22 տարի անց նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր։
«Իպսվիչ Թաունը» Պրեմիեր լիգայից դուրս էր մնացել 2001/02 մրցաշրջանում։
Նշենք, որ ակումբը 2022/23 մրցաշրջանում դեռ հանդես էր գալիս Անգլիայի երրորդ դիվիզիոնում` Առաջին լիգայում։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ուղեգիր է նվաճել նաև «Լեսթերը», իսկ «Լիդսը», «Սաութհեմփթոնը», «Վեսթ Բրոմվիչը» և «Նորվիչը» կպայքարեն երրորդ ուղեգիր համար` մասնակցելով հատուկ փլեյ-օֆֆ-ի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Իպսվիչ Թաուն, Կիրա Մաքենա, Չեմպիոնշիփ