Ինտեր – Միլան հանդիպման մրցավարական անձնակազմը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ինտերը» կմրցի «Միլանի» դեմ:
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այդ հանդիպման մրցվարական անձնակազմը:
Գլխավոր մրցավար – Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)
Եզրային մրցավարներ – Նիկոլյա Դանո, Բենժամեն Պաժե (երկուսն էլ՝ Ֆրանսիա)
Չորրորդ մրցավար – Ստեֆանի Ֆրապար (Ֆրանսիա)
VAR համակարգի պատասխանատու – Ժերոմ Բրիսար (Ֆրանսիա)
Հավելենք, որ հանդիպումը կկայանա մայիսի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ից սկսած:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ինտերը» հաղթել է 2:0 հաշվով:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Կլեման Տյուրպեն, Միլան, Չեմպիոնների-լիգա