Ինտեր Մայամին 9 ֆուտբոլիստով թրիլերային հաղթանակ կորզեց 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ։
Հանդիպումը թրիլերային ընթացք ու ավարտ ունեցավ, որն ավարտվեց հյուրերի` 2:1 հաշվով հաղթանակով։
«Ինտեր Մայամին» հաղթական գոլը խփեց 90+4-րդ րոպեին. աչքի ընկավ Լեոնարդո Ալֆոնսոն։ Խերարդո Մարտինոյի թիմից 47-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Յուլիան Գրեսելը։
Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացել էր Միքայել Ուրեն։
Նշենք, որ Ֆիլադելֆիա նահանգը ներկայացնող ակումբը 84-րդ րոպեից խաղում էր 9 հոգով. դաշտից հեռացվել էին Դավիդ Ռուիսն ու Թոմաս Ավիլեսը։
Հավելենք, որ «Ինտեր Մայմիի» կազմից հանդիպումը բաց թողեցին թիմի առաջատարներ Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը, որոնք համապատասխանաբար Արգենտինայի ու Ուրուգվայի հավաքականների կազմում պատրաստվում են Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
«Ինտեր Մայամին» վաստակեց 38 միավոր և գլխավորում է Արևելյան գոտու մրցաշարային աղյուսակը։
«Ֆիլադելֆիա Յունիոնը», 20 միավորով, նույն գոտում 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Խերարդո Մարտինո, ՄԼՍ, Ֆիլադելֆիա Յունիոն