«Ինտեր Մայամին» պարտվել է գերգոլառատ խաղում 🎥
«Ինտեր Մայամին» պարտվել է գերգոլառատ խաղում 🎥
01/10/2025 - 11:19

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում գերգոլառատ պայքարում 3:5 հաշվով պարտվել է «Չիկագո Ֆայրին»։

Տանտերերից դուբլ է գրանցել Լուիս Սուարեսը, մեկ գոլ էլ խփել է Տոմաս Ավիլեսը։

«Չիկագոյից» աչքի են ընկել Ջե Դ’Ավիլան, Ջոնաթան Դինը, Ռոմինգ Կուամեն, Ջասթին Ռեյնոլդսն ու Բրայան Գուտյերեսը։

«Ինտեր Մայամին» պարտվում էր նախ` 0:2, ապա` 1:3, սակայն կարողացել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը։

Այդուհանդերձ, հյուրերը 80-րդ ու 83-րդ րոպեներին գրավել են Օսկար Ուստարիի դարպասն ու թրիլերային հաղթանակ տարել։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը 56 միավորով չորրորդն է արևելյան գոտում։ «Չիկագո Ֆայրը» 51 միավորով 8 տեղ է բարձրացել նույն կոնֆերենցիայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025