Ինտեր Մայամին պաշտոնապես ներկայացրեց Լեո Մեսսին 🎥

Ինտեր Մայամին պաշտոնապես ներկայացրեց Լեո Մեսսին 🎥

16/07/2023 - 08:38

Ինչպես տեղեկացնում է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Լեո Մեսիի հետ։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։

36-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «10» համարի ներքո։

Սպասվում է, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում նորամուտը կնշի հուլիսի 22-ին Հյուսիային Ամերիկայի Լիգայի գավաթի խմբային փուլի 1-ին տուրում մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ կայանալիք խաղում։

Հավելենք, որ արգենտինացի ֆուտբոլիստն ավելի վաղ հանդես է եկել «Բարսելոնայի» (2005-2021 թթ.) և ՊՍԺ-ի (2021-2023 թթ.) կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023