Ինտեր Մայամին, առանց Մեսիի ու Սուարեսի, չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» «Բանկ օֆ Ամերիկա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Շառլոթի» դեմ։
Համառ պայքարում «Ինտեր Մայամին» կարողացել է առավելության հասնել 2:1 հաշվով` հաղթանակ կորզելով 86-րդ րոպեին։
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմից աչքի են ընկել Ռոբերտ Թեյլորն ու Բենջանին Կրեմասկին, «Շառլոթի» գոլը խփել է Պատրիկ Ագյեմանգը։
«Ինտեր Մայամիի» կազմից երկու ասիստ է կատարել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան, որն ընթացիկ մրցաշրջանում արդեն 8 անգամ օգնել է աչքի ընկնել իր թիմակիցներին։
Նշենք, որ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբն արդեն չորրորդ անընդմեջ հաղթանակն է տանում` առանց թիմի առաջատարներ Լիոնել Մեսիի ու Լուիս Սուարեսի, որոնք համապատասխանաբար Արգենտինայի և Ուրուգվայի հավաքականների կազմում մասնակցում են Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Ընդ որում, «Ինտեր Մայամին» այդ բոլոր խաղերում հաղթել է 2:1 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» վաստակեց 47 միավոր և գլխավորում է Արևելյան գոտու մրցաշարային աղյուսակը։ «Շառլոթը», 32 միավորով, նույն գոտում 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բենջամին Կրեմասկի, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, ՄԼՍ, Շարլոթ, Ռոբերտ Թեյլոր