Ինտեր – Լյուդոգորեց հանդիպումն կանցկացվի առանց հանդիսականների
Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Ինտեր» – «Լյուդոգորեց» հանդիպումը «Սան-Սիրո» մարզադաշտում կանցկացվի առանց հանդիսականներ։ Պատճառն Իտալիայում բռնկված կորոնավիրուսն է։
«Լյուդոգորեցի» պաշտպոնական կայքը հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին՝ հաստատել է այս տեղեկատվությունը։ Նշվում է, որ «Լյուդոգերեցի» ավելի քան 600 երկրպագուն պատրաստվում էր մեկնել Միլան՝ աջակցելու իրենց սիրելի թիմին։ Երկրպագուներն արդեն ձեռք էին բերել ինքնաթիռի տոմսերը։
ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ հետևում է Իտալիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններին և անմիջապես կարձագանքի, եթե որևէ բան փոխվի։
«Ինտերի» և «Լյուդոգորեցի» միջև հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին։ Առաջին խաղում միլանյան ակումբը հաղթել է 2։0 հաշվով։
# Եվրոպա-լիգա, Ինտեր, Լյուդոգորեց, ՈւԵՖԱ