Ինտերն օգտվեց Նապոլիի սայթաքումից` հաղթելով Վենեցիային 🎥
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» սեփական դաշտում մրցեց առաջնության նորեկ «Վենեցիայի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց Լաուտարո Մարտինեսի գոլը։
Միլանյան գրանդից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 51-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, սակայն դարպասի գրավումը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։
«Ինտերը» վաստակեց 24 միավոր, զբաղեցնում է երկրորդ տեղը և օգտվեց առաջնության առաջատար «Նապոլիի»` 0:3 հաշվով «Ատալանտայից» կրած պարտությունից։ Նեապոլյան ակումբն ունի 25 միավոր։ «Վենեցիան» 8 միավորով 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Նապոլի, Վենեցիա