Ինտերն ու Բարսելոնան կրկին բանակցում են
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ինտերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն օրեր առաջ հանդիպել է ակումբի ղկեավարության հետ, որի ընթացքում որոշում է կայացվել կրկին փորձել ձեռք բերել կատալոնական ակումբի չիլիացի կիսապաշտպանին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին բավականին հարմար պահ է, որպեսզի «Ինտերը» վերջնական ավարտին հասցնի 33-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը, քանի որ Վիդալը հայտնվել է «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի «սև ցուցակում», իսկ նրա պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։
Կողմերն արդեն սկսել են բանակցությունները, սակայն դեռևս հայտնի չէ, թե դրանք ինչպես են ընթանում։
# Անտոնիո-Կոնտե, Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ինտեր, Ջանլուկա դի Մարցիո, տրանսֆերներ