«Ինտերն» Ինձագիին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում
«Ինտերն» ակումբից հեռացած գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ներաձուրին» հետաքրքրված է Սեսկ Ֆաբրեգասի («Կոմո») և Ռոբերտո Դե Ձերբիի («Մարսել») ծառայություններով։
Երկու մասնագետների ու նրանց ակումբների ներկայացուցիչների հետ արդեն բանակցություններ են սկսվել։ Միլանյան գրանդը պատրաատ է նաև առաջարկներ լսել այլ մասնագետների վերաբերյալ, սակայն ակումբը գլխավոր թեկնածուները հենց Ֆաբրեգասն ու Դե Ձերբին են։
Հիշեցնենք, որ չորս տարի «Ինտերը» մարզելուց հետո Սիմոնե Ինձագին հունիսի 3-ին որոշել է հեռանալ ակումբից ու աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ինտեր, Կոմո, Մարսել, Ռոբերտո դե Ձերբի, Սեսկ Ֆաբրեգաս, Սիմոնե Ինձզագի