«Ինտերն» Ինձագիին փոխարինելու այլընտրանքային տարբերակներ էլ ունի

«Ինտերն» Ինձագիին փոխարինելու այլընտրանքային տարբերակներ էլ ունի

04/06/2025 - 15:17

«Ինտերը» շարունակում է ակումբից հեռացած գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի համար փոխարինող փնտրել, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

«Ներաձուրիի» հիմնական թեկնածուն Սեսկ Ֆաբրեգասն («Կոմո») է, սակայն, եթե չհաջողվի իսպանացի մասնագետի հետ համաձայնության հասնել, միլանյան գրանդը պատրաստ է պայմանագիր առաջարկել Պատրիկ Վիեյրային («Ջենոա»), կամ Քրիստիան Կիվուին («Պարմա»)։

Նշվում է, որ «Ինտերը» հետաքրքրված է նաև Ռոբերտո Դե Ձերբիի («Մարսել») ծառայություններով։

Հիշեցնենք, որ 49-ամյա Ինձագին «Ինտերը» չորս տարի մարզելուց հետո ակումբից հեռացել է հունիսի 3-ին։ Իտալացի մասնագետն աշխատանքի կանցնի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023