«Ինտերն» ընկերական խաղում հաղթեց «Օլիմպիակոսին» 🎥
«Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության ընկերական վերջին խաղում 2:0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։
Իտալիայի Բարի քաղաքի «Սան Նիկոլա» ստադիոնում կայացած խաղում «ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։
Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 61-րդ րոպեին։
«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 25-ին` Իտալիայի Ա սերիայի առաջին տուրում մրցելով «Տորինոյի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am