Ինտերն առաջին հաղթանակը տարավ 2024/25 մրցաշրջանում 🎥

Ինտերն առաջին հաղթանակը տարավ 2024/25 մրցաշրջանում 🎥

25/08/2024 - 00:39

Իտալական Ա սերիայի 2024/25 մրցաշրջանում գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» սեփական մարզադաշտում մրցեց «Լեչեի» դեմ։

«Ներաձուրիները» հանդիպման հենց սկզբից ունեին խաղային առավելություն և հաղթեցին 2:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից գոլերը խփեցին Մատեո Դարմիանն ու Հական Չալհանօղլուն։

«Ինտերի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Այսպիսով, միլանյան գրանդը նոր մեկնարկած մրցաշրջանում տարավ առաջին հաղթանակը և 4 միավորով գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Լեչեն» պարտվել է մեկնարկային երկու խաղում էլ և վերջին` 20-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023