Ինտերն անհավանական է` ջախջախելով Լեչեին 🎥

Ինտերն անհավանական է` ջախջախելով Լեչեին 🎥

25/02/2024 - 23:01

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Լեչեի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ էլ խփեցին Դավիդե Ֆրատեզին ու Ստեֆան Դե Վրեյը։

«Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 65-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 66 միավորվ և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Լեչեն», 24 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023