Ինտերի պաշտպանին հեռացրել են Իտալիայի հավաքականից
«Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին ռասիստական սկանդլաի պատճառով հեռացվել է Իտալիայի հավաքականից։
36-ամյա պաշտպանը կասկածվում է, որ իտալական Ա սերիայի 29-րդ տուրում «Նապոլիի» դեմ կայացած տնային խաղում հյուրերի պաշտպան Ժուան Ժեզուսին ասել է «նիգեր»։ Հանդիպումից հետո բրազիլացի ֆուտբոլիստը հայտնել է, որ Աչերբին ներողություն է խնդրել իրենից։
Աչերբիին Իտալիայի հավաքականից հեռացնելու որոշումը կայացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան.
«Ֆրանչեսկո Աչերբին, ով ժամանել էր Հռոմում ազգային հավաքականի մարզմանը, մարզիչ Լուչիանո Սպալետիին և իր թիմակիցներին, ինչպես պահանջում է Իտալիայի ազգային հավաքականի ներքին քաղաքականությունը, բացատրել է, թե ինչու է «Ինտեր» – «Նապոլի» հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ Ժուան Ժեզուսի հաացեին ենթադրյալ ռասիստական արտահայտություն թույլ տվել։
Պաշտպանի խոսքով, ով սպասում է սպորտային արդարադատության մարմինների որոշմանը, իր խոսքում որևէ խտրականություն դնող և ռասիստական մտադրություններ չեն եղել։
Այդուհանդերձ, որոշվել է Աչերբիին հեռացնել ԱՄՆ-ում կայանալիք հաջորդ երկու ընկերական խաղերին հրավիրված ֆուտբոլիստների հայտացուցակից, որպեսզի ապահովվի ազգային հավաքականի և ֆուտբոլիստի ներքին հանգստությունը։ Ֆուտբոլիստն արդեն միացել է իր ակումբին»,- նշված է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Աչերբիի փոխարեն Իտալիայի հավաքական է հրավիրվել «Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին։
Հավելենք, որ «սկուադրա աձուրին» մարտի 21-ին ընկերական հանդիպում կանցկացնի Վենեսուելայի, իսկ մարտի 24-ին` Էկվադորի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ընկերական-հանդիպումներ, Ժուան Ժեզուս, Ինտեր, իտալիայի հավաքական, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Ֆրանչեսկո Աչերբի