Ինտերի պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբի լատերալ Աշրաֆ Հակիմին վարակվել է կորոնավիրուսով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարոկկացի ֆուտբոլիստի մոտ վարակը հաստատվել է ՈՒԵՖԱ-ի կողմից պարտադիր թեստավորումից հետո։ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր հանդիպումներից առաջ անցկացվում են թեստավորումներ։
21-ամյա ֆուտբոլիստը չունի որևէ ախտանշան և այժմ պետք հետևի համաճարակային կանոններին ու ինքնամեկուսանա։
Հակիմին միանշանակ բաց է թողնելու այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում կայանալիք «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ տնային հանդիպումը։
# Աշրաֆ Հակիմի, Բորուսիա Մյունխենգլադբախ, Ինտեր, կորոնավիրուս, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա