Ինտերի չեմպիոնական բնավորությունը. Ինձզագիի թիմը ծանր հաղթանակ կորզեց Վենեցիայի դեմ խաղում
Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Վենեցիայի» դեմ։
Հանդիումը բավական անսպասելի ընթացք ստացավ, քանի որ արդեն 19-րդ րոպեին հյուրերը Տոմա Անրիի խփած գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո Սիմոնե Ինձզագիի սաները մեծ ուժերով նետվեցին առաջ և ստեղծեցին մի շարք գոլային պահեր ու, ի վերջո, 40-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը. աչքի ընկավ Նիկոլո Բարելան։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով։
Երկրորդ խաղակեսի ողջ ընթացքում էլ «Ինտերն» ուներ տարածքային տոտալ առավելություն, սակայն միլանյան ակումբին չէր հերիքում սրությունը։
«Ինտերը» երկար ժամանակ չէր կարողանում առաջ անցնել հաշվի մեջ, և երբ թվում էր` խաղը կավարտվի 1:1 հաշվով, 90-րդ րոպեին հերոսացավ միլանյան ակումբի 35-ամյա հարձակվող Էդին Ջեկոն, ով հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այսպիսով, «Ինտերը» համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Վենեցիային», վաստակեց 53 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում։
«Վենեցիան», 18 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էդին-Ջեկո, Ինտեր, Նիկոլո Բարելա, Սիմոնե Ինձզագի, Վենեցիա, Տոմա Անրի