Ինտերի նախկին առաջատար ֆուտբոլիստներից մեկը համաձայն է տեղափոխվել Յուվենտուս

Ինտերի նախկին առաջատար ֆուտբոլիստներից մեկը համաձայն է տեղափոխվել Յուվենտուս

26/11/2024 - 12:50

ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինյարը համաձայնել է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։

Foot Mercato-ն գրում է, որ «բյանկոներիները» սլովակ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել` որպես ակումբի հիմնական պաշտպան Բրեմերի փոխարինողի։ Բրազիլացի ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև 2025 թ. ապրիլ։

Ըստ աղբյուրի` թուրինյան ակումբը 29-ամյա Շկրինյարի տրանսֆերի հարցում պետք է փորձի համաձայնության հասնել «Պարի Սեն-Ժերմենի» հետ։

Սպասվում է, որ Ֆրանսիայի չեմպիոնն իր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց խոշոր գումար է պահանջելու «Յուվենտուսից»։ Իտալական գրանդն, իր հերթին, փորձելու սակարկել պահանջվող գումարը բանակցությունների միջոցով։ Թուրինցիները մտադիր են գործարքում ներառել նաև այլ խաղացողների։

Հայտնի է, որ Շկրինյարը դժգոհ է ՊՍԺ-ում իր կարգավիճակից և ցանկանում է հեռանալ ակումբից։ Նա չի վայելում գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի վստահությունը և ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 5 հանդիպման։

Հիշեցնենք, որ Միլան Շկրինյարն առավել հայտնի է «Ինտերի» կազմում ունեցած մրցելույթների շնորհիվ։ Նա միլանյան ակումբում հանդես է եկել 2017-2023 թթ., 246 խաղում խփել 11 գոլ, կատարել 5 ասիստ։ Շկրինյարը ՊՍԺ է տեղափոխվել 2023 թ. ամռանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023