«Ինտերի» դարպասապահը մահվան ելքով վրաերթ է կատարել
«Ինտերի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը մահվան ելքով վրաերթ է կատարել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան Իտալիայի Ֆեներգո համայնքի Կոմո քաղաքում։
Իսպանացի դարպասապահի վարած մեքենան հարվածել է 81-ամյա տարեց տղամարդու, որը եղել է հաշմանդամության էլեկտրական սայլակով։
Թեև միջամտել են շտապօգնության ծառայությունը, փրկարարական ուղղաթիռը և ոստիկանները, տուժածը տեղում մահացել է։
27-ամյա ֆուտբոլիստը վնասվածքներ չի ստացել, բայց ներկաների խոսքով` նա գտնվել է շոկային վիճակում։
Ըստ նախնական տվյալների` տարեց տղամարդը, մեծ հավանականությամբ, իրեն վատ է զգացել, ինչի հետևանքով փոխել է սայլակի ուղղությունն ու հայտնվել Մարտինեսի վարած մեքենայի դիմաց։
Նշվում է` այն ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, առանց բաժանարար գծերի է։
Մարտինեսն անմիջապես փորձել է օգնություն ցուցաբերել տղամարդուն։ Նա այժմ համագործակցում է իրավապահ մարմինների հետ` դեպքի մանրմանասները պարզելու համար։
Խոսեպ Մարտինեսը միլանյան գրանդում հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 12 խաղից 7-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Խոսեպ Մարտինես