Ինտերը 90+7-րդ րոպեին մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից🎥
Միլանի «Ինտերը» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում մրցեց իտալական Բ սերիան ներկայացնող «Պիզայի» դեմ։
«Ներաձուրիները» մինչև 90+7-րդ րոպեն անակնկալ պարտություն էին կրում, սակայն կարողացան Յան Բիսեկի խփած գոլի շնորհիվ խուսափել պարտությունից։
«Պիզայի» գոլը 45-րդ րոպեին խփել է Գաբրիելե Պիչինինին։
Միլանյան ակումբի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Նշենք, որ «Պիզան» մարզում է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագիի եղբայրը` Ֆիլիպո Ինձզագին։
Հավելենք, որ «Ինտերը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 7-ին և մրցելու է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 22:30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Յան-Աուրել Բիսեկ, Պիզա, Սիմոնե Ինձզագի, Ֆիլիպո Ինձզագի