Ինտերը 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց Նապոլիի դեմ խաղում` դառնալով Իտալիայի Սուպերգավաթիր
Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Նապոլիի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմին հաղթանակ պարգևեց 90+1-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի խփած գոլը։
Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այսպիսով, «Ինտերը» 8-րդ անգամ դարձավ Իտալիայի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am