Ինտերը 60 մլն եվրո է առաջարկել Լիլի հարձակվող Պեպեի համար
France Football-ը հայտնում է, որ «Ինտերը» հետաքրքրված է «Լիլի» հարձակվող Նիկոլա Պեպեով:
Իտալական ակումբը 23-ամայա ֆուտբոլիստի համար առաջարկում է 60 մլն եվրո:
Ավելի վաղ «Լիլի» նախագահ Ժերար Լոպեսը հայտարարել էր, որ ակումբը մտադիր է ամռանը վաճառել իր առաջատարներից մեկին:
Նրվում է, որ Կոտ Դիվուարցի ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնան», «Բավարիան», «ՊՍԺ»-ն և «Արսենալը»:
Պեպեն «Լիլի» կազմում ընթացիկ մրցաշրջանի բաոլոր առաջնությունների 35 խաղերում խփել է 20 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում:
Նրա պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: