Ինտերը ռեկորդային արդյունավետություն է ցուցաբերում
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում կայացավ միլանյան հերթական դերբին, որի շրջանակում «Ինտերը» 3 գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։
Ինչպես տեղեկացնում է Opta Sports-ը, Ա սերիայի շրջանակում 23 հանդիպումներից հետո Անտոնիո Կոնտեի սաները կարողացել են 57 գնդակ ուղարկել մրցակիցների դարպասը։
Հաղորդվում է, որ միայն հեռավոր 1949/50 և 1950/51 մրցաշրջանների ժամանակ է «Ինտերին» հաջողվել նույնքան հանդիպումներից հետո ավելի շատ գոլ խփել մրցակիցներին։ Հատկանշական է, որ հիշատակված մրցաշրջաններում միլանյան ակումբին չի հաջողվել դառնալ Իտալիայի չեմպիոն։
Այս պահի դրությամբ «Ինտերը» վաստակել է 53 միավոր և միանձնա գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Միլանին» գերազանցելով արդեն 4 միավոր։
Կոնտեի սաների հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 28-ին Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Ջենոայի» դեմ սեփական հարկի տակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Միլան, Ռեկորդ