Ինտերը 120+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց Յուվեից` նվաճելով Սուպերգավաթը🎥
Իտալիայի Սուպերգավաթի շրջանակում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Առաջ անցնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ ավարտ ունեցավ, իսկ «Ինտերը» 120+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով. նախ 25-րդ րոպեին արքի ընկավ Վեսթոն Մաքենին և առաջ մղեց «Յուվենտուսին», ապա 35-րդ րոպեին միլանյան ակումբի կազմից Լաուտարո Մարտինեսը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու հաշիվը դարձրեց 1:1։
Երբ թվում էր` հանդիպման լրացուցիչ ժամանակը նույնպես կավարտվի 1:1 հաշվով, 120+1-րդ րոպեին «ներաձուրիները» վերջին գրոհը վերածեցին դարպասի գրավման, իսկ հերոսացավ Ալեքսիս Սանչեսը, ով էլ դրամատիկ հաղթանակ պարգևեց «Ինտերին»։
Այսպիսով, «Ինտերը» 2:1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»` իր պատմության մեջ 6-րդ անգամ դառնալով Իտալիայի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս-Սանչես, Ինտեր, Իտալիայի Սուպեր գավաթ, Լաուտարո Մարտինես, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Սիմոնե Ինձզագի, Վեսթոն Մակենի