Ինտերը ևս մեկ քայլով մոտեցավ «Սկուդետոյին»` հաղթելով Էմպոլիին🎥
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմից մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Ալեքսիս Սանչեսը։
Միլանյան ակումբից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 84-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 79 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Ներաձուրիները» երկրորդ տեղը զբաղեցնող «Միլանին» գերազանցում են 14 միավորով։ «Էմպոլին», 25 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեքսիս-Սանչես, Էմպոլի, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Սիմոնե Ինձզագի, Ֆեդերիկո Դիմարկո