«Ինտերը» ֆանտաստիկ խաղում թրիլերային հաղթանակ կորզեց «Յուվենտուսից» 🎥
Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Յուվենտուսից»։
«Ներաձուրին» 17-րդ րոպեին` Անդրեա Կամբիասոյի ինքնագոլից հետո, բացեց հաշիվը։
Իտալացի պաշտպանը 26-րդ րոպեին ուղղեց իր սխալն ու գրավեց արդեն մրցակցի դարպասը` վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։
Առաջին խաղակեսի վերջնամասում` 42-րդ րոպեին, թուրինյան գրանդը մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից հեռացվեց Պիեր Կալուլուն։
Երկրորդ խաղակեսում խաղային մեծ առավելություն ունեցող «Ինտերը» 76-րդ րոպեին Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյի ջանքերով նորից առաջ անցավ հաշվի մեջ։
«Բիանկոներին» նույնիսկ 10 ֆուտբոլիստով 83-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը. գոլով աչքի ընկավ թիմի ավագ Մանուել Լոկատելին։
Թվում էր, թե կողմերը գոլառատ ոչ-ոքի կգրանցեն, բայց քանակական առավելություն ունեցող Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 90-րդ րոպեին, ի վերջո, հաղթանակ կորզեց։
Միլանյան գրանդից հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղաժամանակ չստացավ։
«Ինտերը» 61 միավորով առաջին տեղում է, «Յուվենտուսը»` 46 միավորով 5-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml