Ինտերը փայլում է` ջախջախելով Ատալանտային 🎥
Իտալական Ա սերիայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» տանը մրցեց «Ատալանտայի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից «ներաձուրիներր» տիրեցին նախաձեռնությանն ու մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Թյուրամը, մեկ գոլ խփեց Նիկոլո Բարելան, իսկ հյուրերի պաշտպան Բերատ Ջիմսիթին գրավեց սեփական դարպասը։
«Ինտերից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 56-րդ րոպեին կատարեց Թյումարի երկրորդ գոլի ասիստը։
Միլանյան ակումբը վաստակեց 7 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Ատալանտան» 3 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Մարկուս Թյուրամ, Նիկոլո Բարելա, Սիմոնե Ինձզագի