Ինտերը ցավալի պարտություն կրեց Լանսից. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը🎥
«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» դեմ։
Հանդիպման մեծ մասում մրցակիցները չէին կարողանում գտնել հակառակորդ թիմի դարպասը տանող ճանապարհը, և թվում էր` կողմերը խաղը կավարտեն 0:0 հաշվով, սակայն 90-րդ րոպեին «Լանսը» հաղթանակ կորզեց. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Լեո Օպենդան։
Հավելենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին։
Նշենք, որ «ներաձուրիները» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հուլիսի 30-ին ու կմրցեն «Լիոնի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Ինտեր, Լանս, Լեո Օպենդա, Հենրիխ-Մխիթարյան