Ինտերը ցանկացել է Բավարիայի հետ փոխանակում իրանականցնել, սակայն մերժում է ստացել

Ինտերը ցանկացել է Բավարիայի հետ փոխանակում իրանականցնել, սակայն մերժում է ստացել

16/10/2020 - 15:27

Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, վերջերս փակված ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերը» ցանկացել է փոխանակում իրականացնել «Բավարիայի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը ցանկացել է պայմանագիր կնքել «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ՝ նրան փոխանկելով Քրիստիան Էրիկսենի հետ։ Նշվում է, որ կողմերը դիտարկում էին խաղացողիներին վարձակալելու տարբերաը․ դանիացի ֆուտբոլիստի պայմանագրում պետք է լիներ նաև գնման իրավունք։

Հատկանշական է, որ երկու ֆուտբոլիստներն էլ կողմ են եղել այդ տրանսֆերին։ Բացի դրանից, կողմերը որևէ ֆինանսական կորուստ չէին ունենա, քանի որ իրենց ակումբներում թե՛ Էրիկսենը, թե՛ Բոատենգը տարեկան վաստակում են 12 մլն եվրո աշխատավարձ։

Սակայն, «Բավարիան» հրաժարվեց իրադարձությունների այդպիսի զարգացումներից, քանի որ Քրիստիան Էրիկսենը չէր մտնում մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչի ծրագրերում, և երկրորդ, ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կտրականապես դեմ է արտահայտվել Բոատենգի հավանական հեռանալու մասին լուրերին։

Հստակեցվում է, որ «Բավարիայի» ու «Ինտերի» միջև այս գործարքն ավարտին հասցնելու ուղղությամբ այդպես էլ որևէ բանակցություններ տեղի չեն ունեցել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դանիացի ֆուտբոլիստը ամռանը հրաժարվել է վարձավճարով տեղափոխվել «Հերտա» և «Բորուսիա Մյունխենգլադբախ»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023