«Ինտերը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում` Սպերցյանին ձեռք բերելու համար
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է РБ Спорт–ը։
Միլանյան գրանդը վաղուց հետևում է հայ ֆուտբոլիստի խաղին և նրա տրանսֆերը գնելու հարցում պատրատսվում է առաջարկ անել ռուսական ակումբին։
Հաղրոդվում է, որ «ներաձուրիին» 24-ամյա Սպերցյանին ձեռք բերել խորհուրդ է տվել «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նա ակումբի հիմնական թիմում հանդես է գալիս 2020/21 մրցաշրջանից, 135 խաղում խփել 40 գոլ, կատարել 29 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էդուարդ Սպերցյան, Ինտեր, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, տրանսֆերներ