«Ինտերը» տրանսֆերային առաջարկ է արել «Լիվերպուլին»
«Ինտերը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Կյորտիս Ջոնսի ծառայություններով, տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
«Ներաձուրին» անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար մերսիսայդյան գրանդին առաջարկել է 20 միլիոն եվրո։
Այդուհանդերձ, անգլիական ակումբը 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 30 միլիոն եվրո։
Ակումբների մարզական տնօրեններ Պիերո Աուզիլիոն («Ինտեր») և Ռիչար Հյուզը («Լիվերպուլ») Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում հանդիպել են` քննարկելով հավանական տրանսֆերը։
«Ինտերը» դեռ 2026թ. հունվարից է ուզում ձեռք բերել կիսապաշտպանին։ Բանակացություններից հետո գործարքի իրականացման հավանականությունը բավական մեծացել է։
Կյորտիս Ջոնսը «Լիվերպուլի» համակարգում է 2010 թվականից։ Նա ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 48 խաղում խփել է 3 գոլ, 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ինտեր, Լիվերպուլ, Կյորտիս Ջոնս, տրանսֆերներ