Ինտերը տառապում է ՉԼ-ում. «հանքափորներն» ու «ներաձուրիները» չպարզեցին հաղթողին🎥
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ինտերը» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Շախտյորի» դեմ։
Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն «Ինտերի» գրոհներն ավելի վտանգավոր էին։
Աչքի ընկնելու լավ պահեր ունեին Նիկոլո Բարելան, Էդին Ջեկոն և Լաուտարո Մարտինեսը, սակայն վերջիններս վրիպեցին նպաստավոր դիրքերից։
«Հանքափորների» կազմից էլ հաջողությանը մոտ էր Մոնոր Սոլոմոնը, սակայն նրա հարվածը շեղ ստացվեց։
Երկրորդ խաղակեսում «Շախտյորի» ֆուտբոլիստներն ունեին ինչպես խաղային, այնպես էլ տարածքային լուրջ առավելություն (74%) ու լուրջ ճնշում էին գործադրում հյուրերի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
Չնայած այդ առավելությանը` Ռոբերտո Դե Ձերբիի սաներն ոչ կերպ չէին կարողանում իրական գոլային պահեր ստեղծել։
Բացի դրանից, տանտերերին չէր բավականացնում նաև դիպուկությունը։
Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա միլանյան ակուկբն երկրորդ խաղակեսում մտածում էր միայն պաշտպանվելու մասին և գրեթե ոչինչ չառաջարկեց մրցակցին։
Միայն խաղավարտին մոտ «ներաձուրիները» կարող էին հաղթանակ կորզել, սակայն Խոակին Կոռեայի և Ստեֆան դե Վրեյի հարվածներից հետո Անդրե Պյատովը փրկեց «Շախտյորին»։
Ամեն դեպքում, այս խաղում այդպես էլ գոլեր չտեսանք, որն ավարտվեց 0:0 հաշվով։
D խմբի շրջանակում «Ինտերն» ու «Շախտյորը» վաստակեցին իրենց առաջին միավորը և զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ ու 4-րդ հորիզոնականները։
Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
«Ռեալ Մադրիդ» – «Շերիֆ»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ Պյատով, Էդին-Ջեկո, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Մանոր Սոլոմոն, Շախտյոր, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտո դե Ձերբի, Սիմոնե Ինձզագի, Ստեֆան դե Վրեյ