«Ինտերը» վստահ խաղով հաղթեց «Կալյարիին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Կալյարիին»։
«Ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։
Միլանյան գրանդից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերը» վաստակեց 9 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ, «Կալյարին» 7 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am