«Ինտերը» վերադարձավ հաղթական ուղի` պարտության մատնելով «Սասուոլոյին» 🎥
«Ինտերը» վերադարձավ հաղթական ուղի` պարտության մատնելով «Սասուոլոյին» 🎥
22/09/2025 - 00:43

Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»։

«Ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Կառլոս Ավգուստոն։ Հյուրերից աչքի ընկավ Վալիդ Չեդիրան։

Միլանյան գրանդի հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։

Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը նախորդ երկու տուրերում պարտվելուց հետո հաղթական ուղի վերադարձավ և 6 միավորով 10-րդ տեղ բարձրացավ, «Սասուոլոն» 3 միավորով 14-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025