Ինտերը վերադառնում է. «ներաձուրիները» ջախջախեցին Սալերնիտանային🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 28-րդ տուրը, որի առաջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Սիմոնե Ինձզագիի թիմն ուներ տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ տանտերերը մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։
«Ներաձուրիների» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, երկու գոլ էլ խփեց Էդին Ջեկոն։
Նշենք, որ «Ինտերը» վերջին 5 խաղերում հաղթանակ չէր տոնել, իսկ վերջին 4 խաղերում չէր կարողացել գոլի հեղինակ դառնալ։
Ինչ վերաբերում է Լաուտարո Մարտինեսին, ապա արգենտինացի հարձակվողը «Ինտերի» կազմում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր հունվարի 13-ին. նրա «չոր» շարքը կազմեց 10 հանդիպում։
Այս հաղթանակից «Ինտերը» վաստակեց 58 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։
«Սալերնիտանան», 15 միավորով, վերջին է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էդին-Ջեկո, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Սալերնիտանա, Սիմոնե Ինձզագի