Ինտերը սայթաքեց տարեվերջյան խաղում` միավորներ կորցնելով Ջենոայի դեմ խաղում 🎥
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում ընթացիկ խաղարկության առաջատար «Ինտերը» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։
Չնայած հանդիպման մեծ մադում «ներաձուրիներն» ունեին խաղային շոշափելի առավելություն, միևնույն է, չկարողացան կոտրել տանտերերի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Սիկոնե Ինձզագիի թիմից 42-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկո Արնաուտովիչը, իսկ «ռոսոբլուի» կազմից 45+7-րդ րոպեին պատասխանեց Ռադե Դրագուշինը։
Հանդիպման հերոս դարձավ «Ջենոայի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը, ով կատարեց 5 սեյվ։
Նշենք,որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 89-րդ րոպեի։
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վաստակեց 45 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
Ալբերտո Ջիլարդինոյի թիմը, 20 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալբերտո Ջիլարդինո, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Մարկո Արնաուտովիչ, Ռադե Դրագուշին, Սիմոնե Ինձզագի