Ինտերը, Ռեալը և Բավարիան 2021 թվականին բարեգործական մրցաշար կանցկացնեն
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, 2021 թվականին միլանյան ակումբի նախաձեռնությամբ բարեգործական մրցաշար կանցկացվի, որին կմասնակցեն նաև «Ռեալը» և «Բավարիան»։ Մրցաշարը կանվանվի «Եվրոպական համերաշխության գավաթ․ ֆուտբոլ հերոսների համար»։
Արդեն հայտնի է, որ «Ինտեր» – «Բավարիա» հանդիպումը կկայանա Միլանում, «Ռեալ» – «Ինտերը»՝ Մադրիդում, իսկ «Բավարիա» – «Ռեալը» խաղը՝ Մյունխենում։
Հաղորդվում է, որ խաղերի ժամանակացույցը կհրապարակվի ավելի ուշ, երբ ակումբներն ավելի ուշ կիմանան իրենց նախնական գրաֆիկը, և երբ երկրպագուներն իրավունք կունենան հաճախել մարզադաշտեր։
«Ինտերի» մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ այդ մրցաշարից ստացված ողջ հասույթը կտրամադրվի բժշկական հաստատություններին՝ ի նշան միավորված Եվրոպայի, որը պայքարում է կորոնավիրուսի համաճարակի դեմ։
# Բավարիա, Եվրոպական համերաշխության գավաթ, Ինտեր, կորոնավիրուս, Ռեալ Մադրիդ