Ինտերը պարտվեց Բարսայի փորձարարական կազմին՝ լքելով պայքարը?
Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց կատալանոկանան «Բարսելոնայի», որն այս խաղում դուրս էր եկել գնդակ գլորելու և փորձարկումներ անելու, քանի որ դեռ նախորդ տուրում ապահովել էր առաջին հորիզոնականի հարցը։
Սակայն, Անտոնիո Կոնտեի սաները չկարողացան օգտվել այդ առիթից, դեռ ավելին, «կապտանռնագույնները» խաղալով գրեթե երկրորդ կազմով, կարողացան հաղթանակ տոնել։ Այս պարտության մեջ «ներաձուրիները» կարող են մեղադրել միայն իրենք իրենց, քանի որ միայն Ռոմելու Լուկակուն ուներ առնվազն2-3 իրական գոլային պահ, սակայն կա՛մ հիանալի էր խաղում դարպասապահ Նետոն, կա՛մ էլ նպաստավոր դիրքերից շեղ էր հարվածում։
Խաղն ավարտվեց 1։2 հաշվով։ Հյուրերի կազմում աչքի ընկան երիտասարդներ Չարլզ Պերեսն ու Անսումանե Ֆաթին։ «Ինտերի» կազմում միակ գնդակը առաջին խաղակեսի վերջնամասում հեղինակեց Ռոմելու Լուկակուն։
Դորտմունդի «Բորուսիան» «Սլավիայի» դեմ խաղից առաջ բացառապես կախված էր «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպման արդյունքից։ Եվ ահա, ռուրյան ակումբը սեփական հարկի տակ 2։1 հաշվով դժվար հաղթանակ տարավ Պրահայից ժամանած հյուրերի նկատմամբ։
«Իշամեղուների» կազմից աչքի ընկան Ջեյդոն Սանչոն և Յուլիան Բրանտդը, իսկ հյուրերի կազմից՝ Տոմաշ Սոուչեկը։
«Բարսելոնան» վաստակելով 14 միավոր՝ F խմբում վստահորեն զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ «Բորուսիան» 10 միավորով երկրորդն է, «Ինտերը» 7 միավորով՝ 3-րդը, իսկ «Սլավիա Պրահան» 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Չեմպիոնների-լիգա, Սլավիա Պրահա