Ինտերը պաշտոնապես հայտարարել է, որ չի գնի Մեսսիին
Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ցանկանում է լքել ակումբը, իսկ ԶԼՄ-ները նրան ուր ասես չեն ուղարկում։
Ըստ հավաստի աղբյուրներից՝ արգենտինացի ֆուտբոլի տրանսֆերին ամենամոտը կանգնած է «Մանչեսթեր Սիթին»։ Խոսակցություններ կային, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն ու «Ինտերը», սակայն, սակայն միլանյան ակումբի սպորտային տնօրեն Պյերո Ազուիլիոն պաշտոնապես հերք է, որ ակումբը պատրաստվում է ձեռք բերել ֆուտբոլիստին։
«Լեո Մեսսին «Ինտերի» համար անհավանական տրանսֆեր է և մենք այդ ուղղությամբ երբեք բանակցություններ չենք վարել։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել։
Ժամանակն է պարզաբանել և բացատրել, որ «Ինտերը» նման ֆինանսական լրջության տրանսֆեր իրականացնել այս պահին չի կարող։ Հուսով եմ՝ սա վերջին դեպքն է, որ մարդիկ քննարկում են ինչ-որ բանակցություններ մասին, որոնք մենք երբեք չենք էլ անցկացրել։
Նույնը վերաբերում է Ֆեդերիկո Կիազայի վերաբերյալ։ Մենք հիանում ենք այդ տղայով, սակայն պետք է իրատես մնանք մեր սահմաններում։ Մենք պետք է արդար լինենք մեր երկրպագուների առաջ։
Այդ ամենը վերաբերում է նաև Նգոլո Կանտեի տրանսֆերի հարցում։ Մենք այդպիսի տրանսֆեր նույնպես չենք կարող իրագործել, սակայն կարող եմ խոստովանել, որ բանակցություններ ենք վարում «Ռոմայի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովի հետ։ Մենք հռոմեական ակուբմի հետ քննարկել ենք նրա տեղափոխության հարցերը։ Մենք դեռևս տարբեր հարցեր ունենք քննարկելու, սակայն դեռևս որևէ հստակ բան չկա»,- Ազուիլիոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հավելենք, որ Լեո Մեսսիի պայմանագրում կա հրաժարագնի կետ, ըստ որի, այն ակումբները, որոնք ցանկանում են ձեռք բերել նրան պետք է վճարեն 700 մլն եվրո, իսկ «Բարսելոնան» էլ խաղացողին բաց կթողնի միայն այն դեպքում, եթե որևէ ակումբ վճարի այդ գումարը։ Ինչ վերաբերվում է «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեին, ապա «ազնվականները» վերջերս նրան 50 մլն եվրո էին գնահատել, իսկ «Ֆիորենտինայի» վինգեր Ֆեդերիկո Կիզեան արժե 48 մլն եվրո։
# Բարսելոնա, Ինտեր, Լեո Մեսսի, Նգոլո Կանտե, Չելսի, Պյերո Ազուիլիո, տրանսֆերներ, Ֆեդերիկո Կիեզա, Ֆիորենտինա