«Ինտերը» Չալհանօղլուին փոխարինելու երեք թեկնածու է դիտարկում
«Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն կարող է հեռանալ ակումբից, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Միլանյան գրանդը թուրք ֆուտբոլիստին փոխարինելու երեք տարբերակ է դիտարկում` Էդերսոնին («Ատալանտա»), Նիկոլո Ռովելային («Լացիո») և Մորտեն Հյուլմանին («Սպորտինգ Լիսաբոն»)։
Չալհանօղլուն «Ինտեր» է տեղափոխվել 2021 թ. հուլիսին, 182 խաղում 38 գոլ է խփել, կատարել 32 ասիստ։ Նա «ներաձուրիի» հետ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էդերսոն դա Սիլվա, Ինտեր, Հական Չալհանօղլու, Մորտեն Հյուլման, Նիկոլո Ռովելա, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ