Ինտերը ոչինչ չկարողացավ առաջարկել Ռեալին🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ռեալի» դեմ։
Հանդիպումը բավականին հաջող մեկնարկեց «արքայական» ակումբի համար, քանի որ Նիկոլո Բարելան սեփական տուգնայաին հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Նաչոյի նկատմամբ, ինչի արդյունքում նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Էդեն Ազարը։
«Ինտերի» անհաջողությունները շարունակվեցին 33-րդ րոպեին, երբ մեկ դրվագում երկու անգամ դեղին քարտով զգուշացվեց Արթուրո Վիդալը՝ հեռացվելով խաղադաշտից։ Չիլիացի ֆուտբոլիստը դրվագներից մեկում 11 մետրանոց հարված էր պահանջում, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը բացատրեց, որ որևէ խախտում տեղի չի ունեցել, իսկ Վիդալը ավելորդ խոսակցությունների բռնվեց Թեյլորի հետ, ինչն էլ ճակատագրական եղավ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ինտերը» փորձեց հավասարեցնել հաշիվը, ստեղծեց մի շարք վտանգավոր պահեր, սակայն 59-րդ րոպեին վայրկայններ առաջ փոխարինման դուրս եկած Ռոդրիգո Գոյեսը վերջնականապես սպանեց հանդիպման ինտրիգը։
Այսպիսով, մադրիդյան ակումբը հյուրընկալվելիս 0։2 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ և B խմբի շրջանակում վաստակեց 7 միավոր։ «Ռեալը» շրջանցեց «Շախտյորին»` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ Խմբի առաջատարը 8 միավորով «Բորուսիա Մյունխենգլադբախն», «Շախտյորը» 4 միավորով 3-րդն է, իսկ «Ինտերը» զբաղեցնում է վերջին հորիզոնականը և ունի 2 միավոր։
# Արթուրո-Վիդալ, Էդեն Ազար, Էդեն-Ազար, Ինտեր, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես