«Ինտերը» շքեղ խաղով ջախջախեց «Կոմոյին»` բարձրանալով առաջին տեղ 🎥
Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Կոմոյին»։
«Ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Թյուրամը, Հական Չալհանօղլուն ու Կառլոս Ավգուստոն։
Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 71-րդ րոպեին։
«Ինտերը» 30 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Կոմոն», որն ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց, 24 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml